Shushan Mamian's profile

Faberge egg / Catherine the Great

Catherine the Great (Fabergé egg)
Եկատերինա Մեծ (Ֆաբերժեի ձու)
Пасхальное яйцо «Екатерина Великая». 1914 г.
«Եկատերինա Մեծ» (ռուս.՝ Екатерина Великая), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1914 թվականին  Նիկոլայ II կայսեր պատվերով։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է մորը՝ այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային։
Այսօր «Եկատերինա Մեծ» կայսերական ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Հիլվուդի թանգարանում (ՎաշինգտոնԱՄՆ
«Եկատերինա Մեծ» ոսկերչական ձուն պատրաստված է ոսկուց՝ Լյուդովիկոս XVI-ի ոճով։ Պատված է վարդագույն և անթափանց սպիտակ էմալով։ Քանդակադրոշմի մեթոդով ոսկյա զարդանախշեր են ագուցված ձվին։ Կողային հատվածներին Ֆրանսուա Բուշեի մանրանկարներ են արված՝ արվեստի և գիտության տեսարաններով. դրանք նկարել է Վասիլի Զուևը։ Նկարները թվով ութն են և շրջապատված են մարգարիտներով։ Թվի վրա ընդհանուր առմամբ օգտագործվել է 937 ադամանդ և 500 մարգարիտ։ Ձվի գագաթները պսակված են հարթ ադամանդներով, որոնց տակ տեղադրված են կայսրուհու միացագիրն ու ստեղծման տարեթիվը՝ «1914»: Ձվի տակդիրը պատրաստված է ոսկուց, ընդ որում 4 գույնի։
Ձվի բարձրությունը 12,1 սմ է։
Высота яйца без подставки - 12,1 см.

Faberge egg / Catherine the Great
Published:

Owner

Project Made For

Faberge egg / Catherine the Great

All the 3D modeling & rendering are created by me.

Published: